Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ճանաչողական պատերազմ

Ճանաչողական պատերազմ
21.08.2025 | 18:21

Պատերազմ կամ վախ, այլ կերպ ասած՝ հաղթանակ կամ պարտություն։

2020 թվականի պատերազմի առաջացման, Հայ զինվորի հերոսությունների, նրա դեմ գործած դավաճանությունների, թրքական և արևմտյան 5-րդ շարասյան աշխատանքների առանձնահատկությունների մասին դեռ շատ է վերլուծվելու և գրվելու։

Պատերազմի օրերին, բոլորս ենք հիշում, ամեն գիշեր Հայաստանի պետական հեռուստաընկերությունը լուրերից հետո ամենօրյա ռեժմիով էկրանին հրապարակում էր զոհված զինծառայողների անուն-ազգանունները․ ընդամենը մեկ նպատակ ուներ՝ հասարակությանը ներշնչելու վախ պատերազմից։ Հաջողեցին։

Հետո էլ հայտարարեցին, թե հազարավոր երիտասարդներ զոհվել են հանուն ոչնչի․․․

Այժմ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության համաձայնագրի ստորագրման և դրանից բխող «արևմտյան ներդրումների» դեպի Հայաստան հոսքի մասին։

նիկոլն ու թիմակիցները և ընդդիմության անխոհեմ քարոզչությունը կարողացել են հայությանը և օտարերկրյա գործընկերներին համոզել, որ եթե նիկոլը չլինի, նորից պատերազմ է լինելու։ Արդյունքում՝ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգված, որը հոգնել է պատերազմից և ընդդիմության անհետևողական աշխատանքից, չի ուզում մասնակցել ոչ մի միջոցառման։

Ընդդիմությունը չուզեց տեսնել, թե ինչ է կատարվում հասարակության լայն խավի մտքում և սրտում։

Ըստ էության, այսօր հասարակությունը չի աջակցում ոչ իշխանությանը և ոչ էլ ընդդիմությանը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել՝ պատերազմի այս փուլում հաղթող են ճանաչվել Ադրբեջանը և նրա եռանդուն ու նվիրված նիկոլն ու արևմտյան գործընկերները։

2020 թվականի պատերազմից հետո տեսնում ենք, թե ինչ ջանասիրաբար է նիկոլը կիրառում ճանաչողական և հոգեբանական պատերազմների ոլորտում գոյություն ունեցող բոլոր միջոցները, որպեսզի ջլատի հայության միասնականությունը։ Եվ այստեղ նուրբ կետն այն է, որ այս պատերազմական իրավիճակում որոշ քաղաքական գործիչների, կուսակցությունների և խմբերի խոսքերը, հայտարարություններն ու գործողությունները ոչ այլ ինչ են, քան հարված հայության միասնությանը։ Սա և՛ դավաճանություն է, և՛ թշնամու ճանաչողական պատերազմի շարունակություն՝ ժողովրդի համոզմունքներն ու վարքագիծը փոխելու, Արցախի առաջին պատերազմի հաղթանակն ու համախմբվածությունը պարտության և բաժանման վերածելու, կամ, առնվազն, ժողովրդին համոզելու, թե, ի վերջո, մենք պարտվել ենք:

Հայությունը, այո, պարտվեց մարտում, բայց հիմնական ճակատամարտը դեռ սպասում է ամբողջ հարափոփոխ տարածաշրջանին և աշխարհին։

Որպես ազգ, պետություն՝ մենք պարտավոր ենք պատրաստվել դրան։ Պատրաստվել բոլոր բնագավառներում։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Ժողովրդական շարժման համակրգող

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ